1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հյուր եկած կինը գնալիս տան դուռը բաց էր թողել, բնակարան մտած տղամարդն էլ ոսկյա զարդեր էր գողացել

12.01.2021 12:22 Գողություն

Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել:
Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ: Ըստ տանտիրոջ` ոսկյա զարդերը գողացվել են դեռևս դեկտեմբերի լույս 15-ի գիշերը, երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտվա 4-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ընթացքում է տանը եղել տանտիրոջ հրավերով եկած 42-ամյա մի կին, որին էլ հենց կասկածում էր տուժած քաղաքացին:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կնոջ ինքնությունը: Հունվարի 8-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է բաժին ու կտրականապես ժխտել գողությանն իր մասնակցությունը: Քրեական հետախույզները, սակայն, արդեն ճշտել էին, որ նա, այնուամենայնիվ, մասնակցություն ունի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ կինը նախապես հանցավոր համաձայնության է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա տղամարդու հետ, և միասին իրագործել են նախապես ծրագրածը: Դեպքի օրը կինը բաց է թողել բնակարանի դուռը և հեռացել, որից հետո այնթապցի տղամարդը բաց դռնով մտել է տուն և, օգտվելով տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, գողացել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույց և օծանելիք:
Քրեական հետախույզները հունվարի 9-ին Այնթապ գյուղի իր տնից բերման են ենթարկել տղամարդուն: Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է, նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: