ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուր է գնացել և գողություն կատարել

06.09.2014 13:40 Գողություն

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, հյուրընկալվելով իր ծանոթ, 1933 թ. ծնված Մեխակ Բ.-ի առանձնատանը, ննջասենյակի պահարանից գողացել է 40.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: