ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրանոցից կատարված 2 միլիոնի գողությունը բացահայտվեց

20.04.2013 13:43 Գողություն
Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին` ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 19-ին, ժամը 13.30-ին, վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ալֆա Սունունուին:
 Գողոնն առգրավված է:
 Ա. Սունունուինը ձերբակալված է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: