Հյուրանոցում կատարված գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ սեպտեմբերի 7-ի ժամը 06.15-ից սեպտեմբերի 8-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի 23-րդ փողոցում գտնվող հյուրանոցի իր սենյակից գողացել են օծանելիք՝ պատճառելով 60.000 դրամ վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի Սարի թաղի 27-ամյա մի բնակչուհի: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: