ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրը գողություն էր արել. բացահայտվեց այլ հանցադրվագ ևս

17.06.2019 17:28 Գողություն

Հունիսի 16-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում Վանաձոր քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, նկատել է, որ գիշերն իրեն հյուրընկալված 44-ամյա տղամարդը իր տնակի հյուրասենյակի կահույքի վրայից գողացել է «PRODA» տեսակի հեռախոսի լիցքավորիչը՝ էլեկտրական լարով և նույն պահարանից գումար՝ պատճառելով մոտ 32.000 դրամի վնաս:
Տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը վերցվել է:

***

Նյութերի նախապատրաստման ընթացքում, տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 50 հասցեում գործող շուկայի տարածքում գտնվող խանութներից մեկից գողացել է տղամարդու մեկ զույգ կոշիկ:
Գողոնը վերցվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: