ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության 10-րդ տարեդարձի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում`  «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության  10-րդ տարեդարձի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:
Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին` առաջին հերթին որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա նաև մշակույթ սիրող կառույց:
Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին` փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:
Հոբելյանական պարգևներով պարգևատրվեցին ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր` «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: