ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում. հայ-եգիպտական համագործակցությունը ոստիկանական ոլորտում երկու տասնամյակի պատմություն ունի և լուրջ արդյունքներ է արձանագրել

Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում. հայ-եգիպտական համագործակցությունը ոստիկանական ոլորտում երկու տասնամյակի պատմություն ունի և լուրջ արդյունքներ է արձանագրել
Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Մոհամեդ Ալաաէլդին Սաադ Էլլեյսիին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հայ-եգիպտական համագործակցությունը ոստիկանական ոլորտում երկու տասնամյակի պատմություն ունի և լուրջ արդյունքներ է արձանագրել հատկապես Հայաստանի ոստիկանական կադրերի վերապատրաստման ուղղությամբ: 
1994-2010 թվականներին թմրամիջոցների անօրինական շրջանառության, կաշառակերության, փողերի լվացման դեմ պայքարի և այլ թեմաներով վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 700 հայ ոստիկան:
Շնորհակալություն հայտելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը հավաստիացրեց, որ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա ի շահ երկու երկրների անվտանգության և հասարակական կարգուկանոնի:
Հանդիպումն անցավ կառուցողական և գործընկերային մթնոլորտում: