ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալությունները զուգակցել է գողություններով

03.04.2013 10:14 Գողություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 30-ին Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին:
Նա խոստովանել է, որ   փետրվարին իր ծանոթի բնակարանում, զանգահարելու պատրվակով, վերցրել է նրա բջջային հեռախոսն ու բացահայտ հափշտակելով` հեռացել:
Հրաչ Բ.-ն  հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում  հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ սեղանի  վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: