ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալվել և գողացել է

05.04.2014 11:01 Գողություն

Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. մարտին հյուրընկալվելով 1979 թ. ծնված Բորիս Մ.-ի բնակարանում` գաղտնի հափշտակել է պատի մեխանիկական ժամացույց և կենցաղային տարբեր ապրանքներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: