Հյուրընկալվել և տանտիրուհու զարդատուփից գողություն են կատարել
25.05.2013 16:15
Գողություն
Մայիսի 24-ին, ժամը 21.00-ին, 1974 թ. ծնված Էլինա Մ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 21-ին իր ծանոթներ Աստղիկ և Սոնա Հ.-երը հյուրընկալվելով իր բնակարանում՝ հյուրասենյակի զգեստապահարանի զարդատուփից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ 1975 թ. ծնված Աստղիկ և 1973 թ. ծնված Սոնա Հ.-երը հայտնաբերվել և հրավիրվել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: