ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալվելով` ոսկյա շղթա է գողացել

11.01.2013 15:30 Գողություն

Հունվարի 10-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ  և հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան`  պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987 թ. ծնված  Ազատուհի Պ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: