ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մոսկվիչ»-ը հայտնաբերվեց

19.05.2015 16:31 ԱՄՏ-ի փախցնել

Մայիսի 18-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1949 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ Շինարարների թաղամասի թիվ 12 շենքի մոտից առևանգել են որդու` 1982 թ. ծնված Գևորգ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով ժամը 21.00-ին բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վաչագան բանավանում՝ սարքին վիճակում, և տեղափոխվել բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: