ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ  և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ Մարզենա Քսելի գլխավորությամբ:
Հունան Պողոսյանը նշեց, որ ծավալուն աշխատանք է կատարվել, մասնավորապես, ոստիկանության համակարգում գործող Ձերբակալվածների պահման վայրերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների խախտումները բացառելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի իրավական չափանիշների կիրառում ապահովելու մասին» հանձնարարական, ՁՊՎ-ների աշխատանքի արդյունավետությունն ու անձնակազմերի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել են մեթոդական ձեռնարկներ, ոստիկանության կրթահամալիրում դասավանդվող «Մարդու իրավունքները և ոստիկանությունը» առարկայի ծրագրում ներառվել են խնդրո առարկա թեմայի հետ կապված հարցեր, աշխատանքներ են տարվում «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահելու վայրերի ներքին կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վրա:
Ինչ վերաբերում է կոնկրետ ՁՊՎ-ների պայմանների բարելավմանը, ապա հաշվետու շրջանում ոստիկանության պետի հրամանով բոլոր ՁՊՎ-ներում կատարվել են նորոգման աշխատանքներ, շահագործման է հանձնվել ոստիկանության Մուշի բաժնի նորակառույց ՁՊՎ-ն, հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ-ում:
Ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու և նրանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել և ՁՊՎ-ներում փակցված են պաստառներ, որոնք ամփոփում են հիշյալ անձանց իրավունքներն ու պարտականությունները, վարքագծի կանոնները, ինչպես և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի «Թեժ գծերի» հեռախոսահամարները, իսկ ՁՊՎ-ները վերահսկվում են միջանցքներում տեղադրված տեսախցիկներով: ՄԻՊ գրասենյակի և դիտորդական խմբի պարբերական այցելությունների ընթացքում հայտնաբերված թերությունները ոստիկանությունում դառնում են քննարկման առարկա:
Հյուրերին հետաքրքրում էր քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի դեպքերի վիճակագրությունն ու դրանց հետևանքով կիրառվող կարգապահական տույժերի հարցը:
Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու դեպքերով ոստիկանությունում 2014 թվականի ընթացքում կատարվել է 36 ծառայողական քննություն, որոնց արդյունքում 42 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Նույնպիսի 21 ծառայողական քննություն է կատարվել այս տարվա առաջին կիսամյակում. կարգապահական տույժերի է ենթարկվել 23 ծառայող:
Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական է լինելու:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակությանը հանձնվեցին նաև անհրաժեշտ փաստաթղթեր ու գրավոր տեղեկատվություն:
Ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց հարցադրումներին տրված ամփոփ ու սպառիչ պատասխանների համար:
Հանդիպումն անցավ աշխատանքային մթնոլորտում: