Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանր։
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարները։
Հունան Պողոսյանը ներկայացրեց գործնական պարապմունքի օրակարգում ընդգրկված հարցերը։
Մինչ օրակարգին անցնելը Հունան Պողոսյանն անդրադարձավ բաժինների պետերի գործառնական խնդիրներին՝ օպերատիվ ծառայության կազմակերպման ու համակարգման և երիտասարդ կադրերի հետ աշխատանքի բարեփոխման ուղղություններով։
Գործնական պարապմունքի ընթացքում քննարկվեցին խնդրո առարկա ոլորտների առանձնահատկությունները, ձեռք բերված արդյունքներն ու թերացումները։
Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։