ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանրային քննարկումներ՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում տեղադրվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է 2016 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 22-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-67-04 հեռախոսահամարով: