ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրենը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրենը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  ԱՊՀ  տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին: 
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը  գոհունակություն հայտնեց արդյունավետ  աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում: 
Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրեց Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ նշեց, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց  գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք հայտնեց, որ արդիական մոտեցումները   կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: