Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին ներկայացավ ոստիկանություն
22.07.2019 15:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրպրիտ Սինգհը, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: