ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդվածի հետքերով

Օգոստոսի 31-ին լրատվական կայքերում «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդված է հրապարակվել, որի շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով բաժին է հրավիրվել Ակներ գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով բարեկամների հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղից Գորիս վերադառնալու ճանապարհին գորշուկն ընկել է մեքենայի տակ, որն էլ մորթել և իր հետ տարել է տուն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: