ԱՅՍՕՐ. հոկտեմբերի 7-ին Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
07.10.2014 09:30
Համակարգի լրատու
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: