ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հողամասում աշխատանքներ կատարելիս գողացել է տանտիրուհու հեռախոսը

14.11.2013 10:31 Գողություն
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին,  ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված  Սերյոժա Գ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսին (օրը պարզվում է), 1931 թ. ծնված Քնարիկ Հ.-ի տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, տան շքամուտքի սեղանից գողացել է տանտիրուհու բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են Արմավիրի քննչական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: