ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է հորթի գողության դեպքը

29.07.2019 17:45 Գողություն

Հուլիսի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Դաշտ գյուղի մի հողատարածքից գողացել են հորթ՝ տիրոջը պատճառելով 250.000 դրամի վնաս:
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացվել երևանցի 44-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ գողությունը նա է կատարել, ինչի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: