ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հուլիսի 14-ից Ծաղկաձորում կգործարկվի երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարք

Հուլիսի 14-ից Ծաղկաձորում կգործարկվի երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ու բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 14-ից գործարկվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցի 22 հասցեի հարևանությամբ տեղադրված մեկ արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: