1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հուլիսի 20-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Հուլիսի 20-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է,
- Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
- Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Հ21 «Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Արթիկ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
- Հ3 «Երևան-Գառնի-Գեղարդ-Ջրվեժ տրանսպորտային հանգույց» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Գեղադիր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Նույն օրվանից Երևան քաղաքի Արտաշիսյան և Հերացու փողոցներում տեղադրված արագաչափ սարքերի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: