Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
22.09.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Ռևազ Լ.-ն, որը 2020 թ. հունիսի 19-ից Հունաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: