Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17.06.2013 18:55
Համակարգի լրատու
Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ: «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է:
Հունիսի 17-ին զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանությանը պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:
Վարժանքի ընթացքում և ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ ցուցումներ՝ գործողության կազմակերպման, կառավարման և տարբեր ստորաբաժանումների հստակ փոխգործակցության հասնելու վերաբերյալ:
Զորավարժության ամփոփիչ փուլը հունիսի 19-ին է: