ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հուշանվեր եվրոներով գնումներ էին արել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը. հարուցվել են քրեական գործեր

11.09.2020 16:41 Խարդախություն

Բազմիցս անդրադարձել ենք հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Բազմիցս հորդորել ենք վաճառողներին՝ լինել ուշադիր և չխաբվել, բայց խարդախների ծուղակն ընկնողներ, այնուամենայնիվ, կան։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։ Որոշ դեպքերով ընդունվեցին նաև հաղորդումներ։ Օպերատիվորեն ճշտվեց կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերումը նաև նոր դեպքեր կկանխեր, ուստի Մասիսի ոստիկանները գտան ու բերման ենթարկեցին կասկածվողներին։ Նրանք խոստովանել են կատարածը։ Հայտնաբերվեցին նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: