ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

26.04.2024 17:03 Խարդախություն

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում են իրացնել առևտրի և սննդի կետերում:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նրանք հինգ թղթադրամ իրացրել են 18-ամյա մի երիտասարդի, իսկ երկու թղթադրամ՝ 16-ամյա մի պատանու: Վերջիններս էլ իրենց հերթին տարբեր առևտրի կետերում գնումներ կատարելու միջոցով փորձել են իրացնել հուշանվեր-թղթադրամները:
Նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի առևտրի կետերից մեկում հուշանվեր-թղթադրամն իրացնելիս ձերբակալվել և բաժին են տեղափոխվել երկու պատանի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր 19 թղթադրամ: Նա հայտնել է, որ թղթադրամները պատվիրել են առցանց գնումների հարթակի միջոցով, որոշ մասն արդեն իրացրել են, մնացած մասն էլ փորձել են իրացնել:
Վերոհիշյալ առևտրի կետի վաճառողուհին տվել է հաղորդում և ներկայացրել իրեն իրացրած 10-հազարանոց երկու հուշանվեր թղթադրամ:
Եվս մեկ հանցակից երկու ժամ անց Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:
Կազմված փաստաթղթերը և երեք պատանիները ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված հետագա միջոցառումներով Թումանյանի բաժնի ոստիկանները պարզել են, որ պատանիները հուշանվեր 10-հազարանոցով փորձել են գնում կատարել նաև Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութում: Այս դեպքում, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Փորձել են նաև միրգ գնել նույն փողոցի միրգ-բանջարեղենի կետից, սակայն վաճառողուհին նկատել է, որ 10-հազարանոցը կեղծ է, ամոթանք տալով՝ վերադարձրել է այն: Թղթադրամի կեղծ լինելը նկատել է նաև կրպակի վաճառողուհին, որտեղից փորձել էին ծխախոտ գնել:
Նախաձեռնված քրեական վարույթը և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: