Հետախուզվում էր պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
27.04.2023 12:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Մուշի բաժին են ներկայացրել 67-ամյա Գրիգոր Մ.-ին, որը 2021 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: