1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» hոդվածի վերաբերյալ)

14.11.2015 10:28 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» hոդվածի վերաբերյալ)

«www.hraparak.am» կայքում հրապարակված «Անգլիայի քաղաքացին ևս սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակում է» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ խմբագրություն զանգահարած Երևանի բնակչուհին ահազանգել է, որ թեպետ դեռևս 1991 թվականից իր դուստրը բնակվում է Անգլիայում, այնտեղի քաղաքացի է և դուրս է եկել Երևանի հաշվառումից, սակայն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում էլ դեռեւս պահպանվում է նրա անուն-ազգանունը: Ըստ հոդվածագրի, իբր քաղաքացին մի քանի անգամ դիմել է, որ ընտրացուցակից հանեն աղջկա անունը:
Տեղեկատվության կապակցությամբ նախ հիշեցնում ենք, որ նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած՝ 27.11.2015 թ.-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն, 010-37-02-36 հեռախոսահամարով: Այն գործում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Նշված ծառայության գործարկման պահից սկսած հոդվածում հրապարակված բովանդակությամբ զանգ չի ստացվել: Չի ստացվել նաև նման բովանդակությամբ դիմում:
Ինչ վերաբերում է Երևանի հաշվառումից դուրս գրված լինելու և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում անձի տվյալների առկայության փաստարկին, այն ևս անհիմն պնդում է: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Եթե անձը ռեգիստրում չի ունենում հաշվառում, բացառվում է, որ վերջինիս տվյալները փոխանցվեն ընտրողների ռեգիստր:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք:
ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: