Հոսանքի կարճ միացումից այրվել է տան խոհանոցը
27.05.2015 11:49
Հրդեհ
Մայիսի 26-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.40-ի սահմաններում, հոսանքի կարճ միացումից այրվել է 1990 թ. ծնված Վարդան Ն.-ի տան խոհանոցը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.40-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: