ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հետախուզվողների հայտնաբերում՝ ոստիկանության վետերանների աջակցությամբ

Մարտի 16-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ, «Օղակաձև» զբոսայգու «Լունապարկ» զվարճանքի կենտրոնից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Աննա Ս.-ին, ով մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 16-ին, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Հունան Ա.-ն, ով 2006 թ. հուլիսի 20-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՎ-ի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները և ոստիկանության վետերանները մարտի 16-ին, ժամը 16-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ֆյոդր Ս.-ին, ով 2013 թ. փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով: