1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի Պետություն

Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի  Պետություն

2012 թվականի ապրիլի 26-ին Քուվեյթի Պետության իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1961 թ. ծնված Ասբեր Բալյանի նկատմամբ` վստահությունը չարաշահելու եղանակով յուրացում կատարելու համար Քուվեյթի Պետության իրավասու դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ա. Բալյանը 2015 թ. ապրիլի 9-ին հայտնաբերվել էր Երևան քաղաքում և կալանավորվել, ինչից հետո նրան էքստրադիցիայի ենթարկելու ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող նախաէքստրադիցիոն գործընթացի շրջանակներում հետագա համագործակցությունը Ինտերպոլի ուղիներով շարունակվեց արդեն Քուվեյթի Պետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ:
Քուվեյթի իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասու մարմիններին ներկայացված միջնորդությունը բավարարելուց հետո, համաձայն այդ երկրի համապատասխան մարմինների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Ասբեր Բալյանը օգոստոսի 13-ին հանձնվեց Քուվեյթի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի Պետություն:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ