Ավազակության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
20.04.2015 15:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 5-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /Ավազակությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, հետախուզվում էր 1994 թ. ծնված Հայկարամ Հակոբյանը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները ապրիլի 19-ին, ժամը 19.35-ին, Երևան քաղաքի Էրեբունու թանգարանի մերձակայքում Հայկարամ Հակոբյանին հայտնաբերել և ներկայացրել են ոստիկանության Սևանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: