Հետախուզվողին հայտնաբերեցին Քարաձորում
29.07.2016 11:07
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 28-ին, ժամը 9.15-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Քարաձոր գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1962 թ. ծնված Խաչիկ Ն.-ին, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Խափանման միջոցը` կալանք:
Խաչիկ Ն.-ն տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: