Հետախուզվողները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02.06.2016 17:50
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 1-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գուրգեն Գրիգորյանին և նույն թվականին ծնված Արմեն Ներսիսյանին, ովքեր մայիսի 17-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էին համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գրիգորյանը և Ներսիսյանը հանձնվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: