Հետախուզվողին հայտնաբերեցին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում
04.08.2016 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 3-ին, ժամը 10.20-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 29 շենքի մոտակայքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որը 2016 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: