ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ոստիկանություն ներկայացան կամավոր

Հետախուզվողները ոստիկանություն ներկայացան կամավոր

Օգոստոսի 30-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Ա.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի /հանցակցություն-մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 11-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Գագիկ Վ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 30-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Դավիթ Մ.-ն, ով օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: