Երևանի Չարենցի փողոցում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
28.05.2015 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 27-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Չարենցի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հայկ Մ.-ին, ով փետրվարի 16-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 330 հոդվածի /ինքնիրավչություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: