ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաջարանում «Միցուբիշի Պաջերո» է հրկիզվել

Մարտի 5-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.03-ին անհայտ անձը հրկիզել է նշված վայրում կայանված, հիմնարկություններից մեկին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի առաջամասը` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: