ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան և թմրամիջոց

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան ու հայտնել, որ այն գտել է իրենց տան տանիքից և պատկանել է հանգուցյալ պապին:
Սարգիս Մ.-ն հանձնել է նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված մոտ 0,065 կգ կանեփանման չորացված բույս և հայտնել, որ ներկայացվածն իր օգտագործման համար 2016թ. ամռանը քաղել է Կոշ գյուղի ձորակից:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: