Հրդեհված տանը հայտնաբերվել տանտիրոջ այրված դիակը
17.01.2017 11:24
Հրդեհ
Հունվարի 16-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշի Ս. Խանզադյան փողոցի թիվ 3 տունն այրվում է, և ներսում քաղաքացի կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վառարանի կրակից բռնկված հրդեհի հետևանքով նշված տունն այրվել է, ինչի հետևանքով հատակին, գրեթե ամբողջությամբ այրված, հայտնաբերվել է 1939 թ. ծնված Հենրիխ Լմնցյանի դիակը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: