ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացանը՝ օրինական, փամփուշտները՝ ապօրինի

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Գեղամասար գյուղի բնակիչ Գևորգ Բ.-ի որսորդական հրացանի պահպանության պայմանները ստուգելու ընթացքում՝ հյուրասենյակում գտնվող երկաթյա պահարանում, որսորդական հրացանի հետ միասին, հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: