Խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս հրացան է հայտնաբերել
18.12.2014 09:39
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, 1977 թ. ծնված Արտակ Մ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է կնոջ մոր` Լոռու մարզի Բենդիկ գյուղում գտնվող տան խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս (հրացանը պատկանել է կնոջ հանգուցյալ հորը):
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: