Հրդեհ ավտոմեքենայում
22.10.2015 10:53
Հրդեհ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 31 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, նշված շենքի բակում այրվել է 1988 թ. ծնված Հունան Ա.-ի «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ սրահը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ՏԿ ԱԻՆ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: