Հրացան և 100 փամփուշտ՝ կամավոր
03.07.2015 14:26
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1955 թ. ծնված Սերյոժա Ա.-ն և կամավոր հանձնել «ԻԺ 38 պ» տիպի օդամղիչ հրացան` ձևափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, և «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: