ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհի փաստով կատարվում է հետաքննություն

13.03.2015 15:44 Հրդեհ

Մարտի 12-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտաքար գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհահատվածում գտնվող «Քոթուզ» կոչվող սարում հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հրդեհը բռնկվել և տարածվել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի Արտաշատի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող հանդամասից:
Մարտի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի աշխատակիցների և Ուրցաձոր գյուղի բնակիչների համատեղ ջանքերով հրդեհը մարվել է:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: