ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացանը հայտնաբերել էր ձեղնահարկում մաքրման աշխատանքներ կատարելիս

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1947 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական հրացան` առանց փաստաթղթերի, ու հայտնել, որ հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, իրենց տան ձեղնահարկում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: