ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Հրազդանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին Հրազդանում բնակվող 64-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով, առանց գործարանային համարի հրազեն, նռնակներ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների ու տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, տրոտիլ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել տանիքում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Վերստին հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: