Հրազդանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ավան-Առինջում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 4-ին, ժամը 14.15-ին, Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասում հայտնաբերվել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Հարություն Վ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ` ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատաքննությունից խուսափելու համար:
Հարություն Վ.-ն վերցվել է կալանքի և նույն օրը տեղափոխվել ՔԿՀ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: