ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

09.10.2023 12:20 Գողություն
Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արտավազ բնակավայրի 42-ամյա մի բնակիչ իր կողմից շահագործվող «Կոմտասու» մակնիշի տրակտորով գյուղի վարչական տարածքից, քանդելու և ապամոնտաժելու միջոցով, փորձել է գողանալ «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող 11 մետր երկարության և 500 մմ տրամաչափի երկաթյա 10 խողովակ, որոնք Հրազդան քաղաքի մի բնակչի կողմից շահագործվող «ԿամԱզ» մակնիշի ավտոկռունկի միջոցով բեռնել է Եղվարդ քաղաքի բնակչի կողմից շահագործվող «Սկանիա» մակնիշի թամբային քարշակի և կիսակցորդի մեջ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժին:
Ավտոկռունկը և թամբային քարշակը և կիսակցորդը, բեռնված վերոհիշյալ խողովակներով, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: